Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Էլյա Շ․-ի վարած «BMW» մակնիշի և 44-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանը և պարեկ Աֆթանդիլ Հակոբյանը։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։



