հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստանը» բերում է ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը. Լիլիթ Մակունց

«Լուսավոր Հայաստանը» բերում է ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը. Լիլիթ Մակունց

Ցանկանում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ  անհասկանալի, Ազգային ժողովից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը․ սա փաստ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարքագիծը փոխվել է վերջին շաբաթների ընթացքում՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո։

«Արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանը այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր և սադրում էր պարոն Մարուքյանը։ Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել միջադեպը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով է բերում ոչ թե խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, Ազգային ժողովից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը։ Եվ սա փաստ է»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Մակունցի խոսքով՝ պարոն Մարուքյանը, պատգամավոր եղած ժամանակ երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

  • Կիսվել: