«Լուսավոր Հայաստան», կանգնեք ու ուղիղ ասեք, որ դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները. Փաշինյանը՝ ԱԺ-ում
Ազգային ժողոում Բյուջե 2020-ի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նրանց մեղադրելով հանրությանը շեղելու մեջ: շ
«Այսօր մեր ընդդիմությունը մեզ ի՞նչ է ասում, տերմինախեղդ է անում: Ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանենք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ ու նպաստ մի բարձրացրեք: Կանգնեք ուղիղ էդ ասեք, ինչ եք գիտահետազոտական-միտահետազոտական: Ընենց բառեր եք ասում, որ ոչ մեկ գլխի չընկնի՞, թե ինչ եք ասում: Կանգնեք ուղիղ ասեք:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ու ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեն կազմելիս խախտել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքն ու ֆինանսների նախարարին հիշեցրել քրեական օրենսգրքով պատասխանատվության կանչելու հնարավորության մասին: