Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և Գարեգին Երկրորդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նրա մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լուկաշենկոն, մասնավորապես, շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարների։
Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։