շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լրջագույն պրոբլեմ կա, և եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք. Քոչարյան

Լրջագույն պրոբլեմ կա, և եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք. Քոչարյան

Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ ու ճիշտ գնահատել, մենք Արցախը չէինք կորցնի»։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքների։ Մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա, եւ եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք»:

Քոչարյանն անդրադարձել է նաեւ Իրանում տեղի ունեցող պատերազմին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների առաջին օրերի արձագանքը հարևան Իրանում սկսված պատերազմին իր համար անընդունելի էր, և Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի հնարավոր վտանգներից խուսափելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն այս օրերին իր թիմակիցների հետ կարկանդակ է ուտում ու շարունակում խոսել խաղաղության մասին, մինչ հարևան Իրանում թեժ պատերազմ է ընթանում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ինձ համար՝ որպես նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր՝ անպատասխանատվության, թիթիզության... Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»։

  • Կիսվել: