ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոս Անջելեսի քաղաքապետը Բադենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի քաղաքապետը Բադենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Գարսետին տեսաուղերձում, մասնավորապես, նշում է. ՛՛Ժամանակն է ճշմարտությունը խոսելու, ժամանակն է հիշելու պատմության ողբերգությունը՝ այն չկրկնելու համար, ժամանակն է մեզ բոլորիս համար, որ իմ ընկեր, նախագահ Բայդենից սկսած՝ Լոս Անջելեսի, ԱՄՆ-ի ու աշխարհի առաջնորդները մեկ ձայնով հայտարարեն՝ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը՛՛:

Նա ասում է, որ  1,5 մլն հայեր սիստեմատիկ ձևով սպանվել են, և Բայդենին կոչ է անում միանալ ՛՛Այո՛, այն ցեղասպանություն էր՛՛ ստորագրահավաքին։

 

 

  • Կիսվել: