ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 
Մայիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

  • Կիսվել: