ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռու մարզպետարանը կաջակցի սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրի լուծմանը

Լոռու մարզպետարանը կաջակցի սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրի լուծմանը

Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում մի քանի ընտանքիներ տուժել են ուժեղ անձրևի հետևանքով առաջացած սելավաջրերի հոսքից: Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրեցին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով:

Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով և քաղաքացիների հետ զրուցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքի պատանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում:

Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել՝ մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում:

  • Կիսվել: