երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով, որ պետք է անել ամեն ինչ` կանգնեցնելու համար դաժանություններն ու պատերազմն աշխարհում:

  • Կիսվել: