երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիտվայի նախագահը Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Լիտվայի նախագահը Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Նրա կարծիքով, այդ երկրների անդամակցությունը կազմակերպությանը Բալթյան երկրներում կբարելավի անվտանգության իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է Լիտվայի նախագահն այս մասին հայտարարել է «Financial Times»-ին տված հարցազրույցում:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարելավի անվտանգության իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Մենք կկարողանանք ավելի լավ վերահսկել տարածաշրջանը ռազմական տեսանկյունից: Դա նաև կամրապնդի ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն»,-նշել է Նաուսեդան:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնում է բացասական հետևանքներ ունենալ Հյուսիսային Եվրոպայում կայունության համար։

  • Կիսվել: