շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիահույս եմ, որ կօգտագործենք փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները. նախագահը՝ Կատարի էմիրին

Լիահույս եմ, որ կօգտագործենք փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները. նախագահը՝ Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ:

«Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակում մեր կարճատև զրույցով։

Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։

Լիահույս եմ, որ կօգտագործենք տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

  • Կիսվել: