երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց. փաստաբան

Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց. փաստաբան

Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանն ամփոփումէ  օրը, ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։

Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի՛ վրա եք դրել, ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձավ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են, այն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվու՞մ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին...

Ոստիկաննե՛ր, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Այդպես չի մնալու ու անցնելու»:

  • Կիսվել: