չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԼՂ-ում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ․ Պեսկով

ԼՂ-ում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ․ Պեսկով

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում պեքտ է չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ այդ տարածաշրջանում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է TASS-ը։

Լրագրողներից մեկի հարցին` նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ռազմական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, ինչպես նաեւ հումանիտար արձագանքման կենտրոն է գործում։

«Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաեւ շփոթել ռազմական խաղաղապահների առաքելությունը, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, հումանիտար կենտրոնի հետ: (Լեռնային Ղարաբաղում) այնքան շատ խնդիրներ կան, որոնք սրվել են պատերազմի հետ կապված, եւ հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,- պարզաբանել է Պեսկովը:

  • Կիսվել: