ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՂ-ում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը․ Զախարովա

ԼՂ-ում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը:  Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համապատասխան ջանքերից և այլ երկրների, առաջին հերթին՝ մեր երկրի օգնությունից բացի, օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների միացումը: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալություններին, ՄԱԿ-ի ղեկավարությունը կապի մեջ է գտնվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ գնահատման համալիր առաքելության ուղարկման հարցերը»,- ասել է Զախարովան:

Անդրադառնալով ռազմագերիների հարցին, նա նշել է․

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսասկան կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով»։


Զախարովան ընդգծել է Ադրբեջանում և Հայաստանում ՄԱԿ-ի թիմերի ջանքերը և աջակցություն հայտնել ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի և Երևանի հետ հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով:

«Ռուսաստանն, իր հերթին, զգալի ներդրում է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարելավման համար՝ ռուս մասնագետների և խաղաղապահների աջակցությամբ: Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 51 000 փախստականներ: Ականազերծվել է ավելի քան 705 հեկտար տարածք և ավելի քան 230 կմ ճանապարհ, վնասազերծվել է մոտ 24 000 պայթյունավտանգ առարկա: Ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Մոտ 1300 բնակիչ բուժօգնություն է ստացել»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: