ԼՂ-ում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ՌԴ-ն մեծացրել է իր ռազմական ներուժը. Ստոլտենբերգ
Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Այս մասին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է rbc.ru-ն:
նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի այդ ուժեղացման պատասխանը, ինչպես նաև կշարունակի ավելացնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում:
Ստոլտենբերգը նշել է նաև, որ առաջիկա առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի:
Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում