կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՂ-ում 1900 ռուս խաղաղապահ պատվաստվել է COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Վե»-ի 1-ին բաղադրիչով

ԼՂ-ում 1900 ռուս խաղաղապահ պատվաստվել է COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Վե»-ի 1-ին բաղադրիչով

Ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի անձնակազմի՝ «Սպուտնիկ Վե» («Гам-КОВИД-Вак») պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 

 

նկար

Ըստ ժամանակացույցի՝ պատվաստվել է ավելի քան 1,9 հազար ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում:

 

նկար

Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը:

 

նկար

  • Կիսվել: