հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ կարգավիճակի որոշման համար լրացուցիչ բանակցություններ են պահանջվում. Մատվիենկո

ԼՂ կարգավիճակի որոշման համար լրացուցիչ բանակցություններ են պահանջվում. Մատվիենկո

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար միջազգային ջանքեր է ակնկալում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է Ria.ru-ն։

"Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի նախագահի եւ այլ պետությունների ջանքերը, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Դեռ շատ բարդ աշխատանք կա անելու, բայց կարևորը ձեռք բերված է. ձեռք է բերվել այն միջազգային փաստաթղթերի կատարումը, որոնք որոշել են Ադրբեջանին վերադարձնել այն տարածքները, որոնք իրենց են պատկանում ։ .. Դա հենց խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել", - ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով ՝ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա սրացում եւ նոր մարդկային զոհեր։

"Դա շատ բարդ համաձայնագիր էր, դրան հասնելը հեշտ չէր ։ .. Այսօր հենց ռուս խաղաղապահներն են հակամարտության գոտում պահում այդ համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, թույլ չեն տալիս վերադառնալ զինված բախումների, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը։

Ռուսաստանն իրեն թույլ չի տա միջամտել ԱՊՀ անդամ ու այլ երկրների ներքին հակամարտություններին: Սակայն մեր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե համապատասխան խնդրանք լինի: Մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք ու հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ ետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք երկրների բացահայտ միջամտությամբ", - հավելել է Մատվիենկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: