երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը պատրաստ է դադարեցնելու հետագա ռազմական գործողությունները՝ սեփական պայմաններով. Մատվիենկո

Ռուսաստանը պատրաստ է դադարեցնելու հետագա ռազմական գործողությունները՝ սեփական պայմաններով. Մատվիենկո

Ռուսաստանը պատրաստ է դադարեցնելու հետագա ռազմական գործողությունները սեփական պայմաններով, իսկ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված տարածքները չեն կարող Ուկրաինայի հետ բանակցությունների առարկա դառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ ես խոսեցի բանակցությունների մասին, անշուշտ, դրանց թեման չի կարող լինել չորս նոր սուբյեկտների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, դա բացառված է: Դրանք արդեն Ռուսաստանի մաս են: Բայց մենք պատրաստ ենք դադարեցնելու հետագա ռազմական գործողություններն այն պայմաններով, որոնք կառաջարկի Ռուսաստանը՛՛:

Մատվիենկոն նաև ասել է, որ ինքն Ինդոնեզիայում ՛՛խորհրդարանական G20՛՛-ի միջոցառման ժամանակ իր ելույթում ուկրաինական պատվիրակությանը կոչ է արել ՛՛հենց այսօր՛՛ նստել ռուս խորհրդարանականների հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ուկրաինական կողմը չի արձագանքել:

  • Կիսվել: