չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ և կարևորությամբ պետք է դրվի բանակցությունների հիմքում. Փաշինյան

ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ և կարևորությամբ պետք է դրվի բանակցությունների հիմքում. Փաշինյան

Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է բանակցություններում իր սեփական կետը:

«Պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որ այսօր մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ, և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա: Ամենակարևոր խնդիրն այն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ինչպես նաև հումանիտար, կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային և այլ հարցերը:

  • Կիսվել: