ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր հանձնառությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ:

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները Երևանում, ի թիվս, այլ հարցերի, անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Միրզոյանը հիշեցրեց՝ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ և նրա ժողովրդի դեմ:

«Այսօր՝ 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-ասաց արտգործնախարարը:

  • Կիսվել: