ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին չորսուկես տարվա ընթացքում չի փոխվել. Փաշինյան

ԼՂ հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին չորսուկես տարվա ընթացքում չի փոխվել. Փաշինյան

Պետք է հստակ ու վստահ արձանագրեմ՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած  դիրքորոշումը վերջին չորսուկես տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցիժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. ՛՛Այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես, ռուս խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշման մասին՛՛։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն աշխատանքային նորմալ հարաբերություններ:

Պնդումներին, թե վատ հարաբերություններ կան Ռուսաստանի Դաշնության հետ, ինչն էլ չի նպաստել ռուսական կողմի ավելի արագ միջամտությանը՝ վարչապետը պատասխանեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի փոխել իր դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ՝ հակառակ դեպքում, այն կտարբերվեր մինչ 2018-ի մայիսն ունեցած ռուսական դիրքորոշումից, այնինչ վերջին չորսուկես տարիներին այն նույնն է։

 

  • Կիսվել: