երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն ուզում է միանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին. ԵՄ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԵՄ-ն ուզում է միանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին. ԵՄ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ղարաբաղյան հակամարտության հարցում ռուսական միջնորդական առաքելության հաջողությունը տարբեր զգացմունքներ է առաջացնում ԵՄ-ի եւ այլ միջազգային խաղացողների մոտ: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվրամիությունը ներգրավված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, սակայն այժմ, իհարկե, ցանկանում է միանալ, բայց կա դարերով արդեն հայտնի սենտենցիա, որ հաղթանակը շատ հայրեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է ։

Այս հակամարտությունում մեր ռուսական միջնորդական առաքելության հաջողությունը տարբեր զգացմունքներ է առաջացնում Եվրամիության, այլ միջազգային խաղացողների մոտ, և կան այնպիսիք, ովքեր ցանկանում են միանալ դրան։ Մեկին դա հաջողվում է այս կամ այն չափով, մյուսին՝ ավելի նվազ չափով:

Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ուղղակի շփման եւս մեկ հնարավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ, եթե դա օգուտ կտա քաղաքական կարգավորմանը եւ մեզ բարեկամ այդ երկու երկրների շփումների դաշտի ընդլայնմանը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: