հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի գրասենյակը։

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

 

  • Կիսվել: