հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել. Մուսինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել. Մուսինյան

Մամուլում շրջանառվող լուրերը առ այն, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, բացարձակ սուտ են: Այս մասին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա նաև նշել է, որ նույնքան սուտ է նաև այն, որ առաջին նախագահը վարակված է կորոնավիրուսով:

«Ինչ վերաբերում է ՌԴ-ի նկատմամբ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքին, ապա Ռուսաստանի հետ բարեկամական և ստրատեգիական հարաբերությունների հաստատման ու ամրապնդման մասին, ի շարս այլոց, վկայել են այնպիսի հեղինակավոր պետական այրեր, ինչպես Բորիս Ելցինը, Եվգենի Պրիմակովը, նաև բազմաթիվ ռուսաստանյան քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ իրենց ելույթներում և հրապարակումներում»,- նշել է Մուսինյանը:

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր հրապարակվեցին, ըստ որոնց Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն:

  • Կիսվել: