ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը  պետք է բոլորի համար հետևության դառնա. Խաչատուր Սուքիասյան

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պետք է բոլորի համար հետևության դառնա. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, համարում է քաղաքական։

«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում ՀՀ-ն, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, բայց համարում եմ քաղաքական։ Ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ կամ նյութ դառնան», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»։

  • Կիսվել: