ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևոն Քոչարյանը վաղվա անհնազանդության ակցիաներին կմիանա Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից

Լևոն Քոչարյանը վաղվա անհնազանդության ակցիաներին կմիանա Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից

ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղվա անհնազանդության ակցիաներին ինքը կմիանա Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքից։

«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը:

Միացե՛ք»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր վաղվա անելիքները՝ նշելով, որ վաղը՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։

  • Կիսվել: