երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լևոն Քոչարյանը ողջունում է ԱԱԾ-ի արձագանքն իր կոչին

Լևոն Քոչարյանը ողջունում է ԱԱԾ-ի արձագանքն իր կոչին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ողջունել է Ազգային Անվտանգության Ծառայության օպերատիվ արձագանքը իր կոչին, որով նա հորդորել էր համապատասխան մարմիններին հայտնաբերել սոցցանցերի այն կեղծ օգտատերերին, որոնք թշնամական և վարկաբեկիչ նկարներ և լուրեր են տարածում իր հոր և այլ նախկին պաշտոնյաների վերաբերյալ։

«Իմ գրառումից հետո ժամերի ընթացքում տարբեր մարդկանց կողմից ստացել եմ տվյալներ կոնկրետ իմ մատնանշած հրապարակման օգտատիրոջ և նրանց քաղաքական կապերի մասին: Հուսով եմ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն-ը տիրապետում է դրանց»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ իր նախորդ գրառմանը կից Լևոն Քոչարյանը տեղադրել էր այս լուսանկարը՝

Հիշեցնենք, որ այսօր արդեն ԱԱԾ-ն հայտարարել է երեք կեղծ օգտատեր հայտնաբերելու մասին։ Ըստ ԱԱԾ-ի նրանք սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի միջոցով  2019 թ. նոյեմբերից մինչեւ 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջեւ քարոզելով նախկին եւ ներկայիս քաղաքական եւ հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:

 

  • Կիսվել: