ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լևոն Քոչարյանը կրկին փողոց է փակել

Լևոն Քոչարյանը կրկին փողոց է փակել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ մի խումբ քաղաքացիների հետ փակել է Նոր Նորքը քաղաքի կենտրոնին կապող փողոցը։

Երթևեկությունը այդ հատվածում դադարեցվել է։ Ֆեյսբուքյան եթերի ավարտից հետո նա տեսանյութը հեռացրել է իր էջից։

Հիշեցնենք, որ Քոչարյանը երեկ բերման էր ենթարկվել՝ Բաղրամյան պողոտան փակելու համար, սակայն ժամեր անց ազատ էր արձակվել։

  • Կիսվել: