շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լավրովը Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած

Լավրովը Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
 

Ըստ Լավրովի` քննարկվել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։

  • Կիսվել: