ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գազի թանկացումը ՌԴ-ի կողմից պատասխան է ՀՀ-ում օրինականության հաստատման քայլերին. Բաբաջանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Գազի թանկացումը ՌԴ-ի կողմից պատասխան է ՀՀ-ում օրինականության հաստատման քայլերին. Բաբաջանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ակնհայտ է, որ թանկացած գազը ուղիղ եւ շղթայաբար ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա եւ հանգեցնելու է գնաճի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Ամբողջ աշխարհում հագավիժում է գազի գինը, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս համավարակի ժամանակահատվածում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից: Այսինքն Ռուսաստանն այս ճգնաժամային իրավիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵՏՄ անդամ Հայաստանին, այլեւ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, դա  արվում է չափազանց վատ տոնով եւ հիմնավորումներով»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին։

 

 

 

 

  • Կիսվել: