ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լավրովն ու Բայրամովը հաստատել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մեծացման անհրաժեշտությունը

Լավրովն ու Բայրամովը հաստատել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մեծացման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

՛՛Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումների զարգացման գործում:

Բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած ՛՛3+3՛՛ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափի առաջմղման հետագա աշխատանքը։

Հաստատվել է 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մեծացման անհրաժեշտությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: