կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը։ Կողմերը, մասնավորապես, քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: ՛՛Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, նախ և առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։

 

  • Կիսվել: