ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավ կլինի՝ վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին. Սերժ Սարգսյան

Լավ կլինի՝ վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ սարգսյանի գրասենյակը անդրադարձել է վարչապետի խոսնակի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը:

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից և այդ հարթության մեջ մեկնաբանման ենթակա չեն:

 

Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»,– ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: