կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից մեկն արձագանքեր, թե դա ինչ փաստաթուղթ է. ԲՀԿ պատգամավոր

Լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից մեկն արձագանքեր, թե դա ինչ փաստաթուղթ է. ԲՀԿ պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում տարածված՝ Սյունիքին առնչվող փաստաթղթին:

«Լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն արձագանքեր, թե դա ինչ փաստաթուղթ է: Որևէ մեկը հարկ չի համարում պատկան մարմիններից արձագանքելու այս հանգամանքին: Թերևս, հերթական անգամ մենք պոստ ֆակտում տեղեկանում ենք այլևս ձեռք բերված պայմանավորվածության կամ ստորագրված փաստաթղթի մասին»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: