Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։ Այսպիսով՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել։
Այս մասին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հետագայում ևս կարող են փորձեր արվել՝ մեղադրյալին դատավճռով նշանակված պատիժը չկրելու հնարավորություն տալու ուղղությամբ։
«Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,- գրել է նա։



