շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Իրանի ափերի մոտ նավ է գնդակոծվել և բռնկվել. UKMTO

Իրանի ափերի մոտ նավ է գնդակոծվել և բռնկվել. UKMTO

Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ գտնվող Լավան (Շեյխ Շոայբ) կղզու մերձակայքում, նավ է գնդակոծվել և բռնկվել։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO)։

«UKMTO-ն հաղորդում է ստացել Իրանի Լավան կղզուց 40 ծովային մղոն (74 կիլոմետր) հարավ տեղի ունեցած միջադեպի մասին։ Անհայտ արկը հարվածել է նավի ձախ կողմին՝ առաջացնելով հրդեհ», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդումների՝ զոհեր կամ տուժածներ չկան, անձնակազմն ապահով է։

  • Կիսվել: