ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում։

Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 28 կողմ ձայն։

Ավելի վաղ այս հայտարարությունը բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ մշտական հանձնաժողովում։

«Հայաստա» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ. «Մոտենում է Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման 100 օրը։ Ցավում եմ, որ ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում, այնուամենայնիվ, մեր պետականության համար հույժ կարևոր հարցերի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ»։

  • Կիսվել: