շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Բորել

Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարում է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք:

Այս մասին նա ասել է ԱԳ նախարարների մակադրակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո:

Բորելը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով՛՛:

Նրա կարծիքովէ կարևոր է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը՝ ապօրինի կերպով տեղադրելով անցակետ:

 

 

  • Կիսվել: