չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԿԸՀ հայտարարությունը քարոզարշավի մեկնարկին ընդառաջ

ԿԸՀ հայտարարությունը քարոզարշավի մեկնարկին ընդառաջ

Արտահերթ խորհրարանական ընտրությունների քարոզարշավին մեկնարկին ընդառաջԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ ընտրական գործընթանցրի մասնակիցներին կոչ անելով բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքնի սերմանումը։

ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է․

Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:

Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը:

  • Կիսվել: