շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 121-ով, կա մահվան 4 նոր դեպք․ Մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 121-ով, կա մահվան 4 նոր դեպք․ Մանրամասներ

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 2507 դեպք։ Մայիսի 3-ի  հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 121-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 1071 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1393  մարդ։ Կատարվել է ընդհանուր 24942 թեստ։ Մինչ օրս մահացել է 39 քաղաքացի։ Այլ պատճառով մահվան ելքերը 4-ն են։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

 

  • Կիսվել: