հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է. Բոժկո

Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է. Բոժկո

Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հարգելի հայ բսարեկամներ, հիմա մենք՝ ուկրաինացիներս լարված օրերն ենք ապրում: Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Դա բացասական արձագանք առաջացրեց ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ դա նշանակում է աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաբաշխում։

Բոլորի համար պարզ դարավ Պուտինի նպատակը, նա ձգտում է վերականգնել Խորհրդային Միությունը նոր ձևաչափով՝ թեկուզ հազարավոր կյանքերի գնով։

Որովհետև Ուկրաինան ամեն գնով կպաշտպանի իր անկախությունը։

Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր իր նիստում լրացուցիչ միջոցներ է հատկացրել ուկրաինական բանակին ֆինանսավորելու համար։ Իհարկե, ի վնաս սոցիալ-տնտեսական ծրագրերի։

Բայց ուկրաինացիները լավ են հիշում Չերչիլի այն խոսքերը, որոնք հաճախ էր կրկնում Ստեփան Բանդերան՝ եթե ազատության և հացի միջև հաց ես ընտրում, ոչ հաց կունենաս, ոչ ազատություն։

Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրաման է ստորագրել Պահեստազորի զինծառայողների զորակոչի մասին: Սա ոչ միայն ուժեղացնում է ուկրաինական բանակը, այլեւ օկուպանտներին ու ողջ աշխարհին ցույց է տալիս ուկրաինացիների պատրաստակամությունը՝ կռվելու ռուս զավթիչների դեմ։

Ուկրաինացիները շատ երախտապարտ են մեր օտարերկրյա գործընկերներից ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ստացած աջակցության համար։

Այս առումով հատկանշական էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը, Գերմանիայի կանցլերի «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կասեցումը, Ֆրանսիայի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինկենի որոշումը՝ հրաժարվել հանդիպումից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կուզենայի, որ հայերդ որքան հնարավոր է շուտ հասկանայիք, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հայաստանի թշնամին է։ Որովհետև Պուտինը ցանկանում է մեզնից խլել այն անկախությունը և պետականությունը, որի մասին երազել են ուկրաինացիների և հայերի տասնյակ սերունդներ, որոնց համար կռվել և զոհվել են մեր ժողովուրդների հազարավոր լավագույն զավակներ։ Նա ուզում է մեզ պոկել քաղաքակիրթ աշխարհից, որի հետ հայերն ու ուկրաինացիները միշտ սերտ կապված են եղել։ Պուտինն այսօր զորք է ուղարկում Ուկրաինայի դեմ, իսկ վաղը կստիպի Հայաստանի կառավարությանը միանալ նորաստեղծ միութենական պետությանը Մոսկվայի պայմաններով։

Առաջարկելով Հայաստանին մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում պատժիչ գործողություններին՝ Պուտինը նենգորեն փորձում է ձեզ արյունով կապել իր հանցագորցությունների հետ։

Նման մասնակցությունը ճակատագրական հարված կլինի հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր պատմական և հոգևոր փոխհարաբերություններին՛՛:

  • Կիսվել: