ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ․ Էդուարդ Աղաջանյան

Կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով, որի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ նրա՝  հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ:

«Ի դեպ, հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչկան աշխատանքներով»,-նշել է Աղաջանյանը։

 

 

  • Կիսվել: