երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը․ Քոչարյան

Կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ Հայսատանի այս իշխանությունը ներգրավված է  կոռուպցիոն գործարքների մեջ, հատկապես՝ գնումների մասով: 

«Այժմ մենք աշխատանքի ռազմավարություն ենք մշակում: Կարող եմ ասել, որ մեր պայքարն էլ ավելի կակտիվանա: Խորհրդարանական գործունեությունից բացի, մենք պայքարի այլ մեթոդներ եւս կօգտագործենք: Խորհրդարանական լծակները մեզ լրացուցիչ հնարավորություն կտան՝ ավելի ակտիվորեն խորանալու տարբեր ուղղություններով: Դրանք թույլ կտան բացահայտել արդիական խնդիրները: Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է ներգրավված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների եւ այլ ոլորտների մասով»,-  «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: