երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կրկին նույն բարբարոսությունը, հանցագործությունները, արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը. Բուայեի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Կրկին նույն բարբարոսությունը, հանցագործությունները, արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը. Բուայեի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ:

՛՛Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։

Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը:

Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը՛՛,- գրել է նա:

 

  • Կիսվել: