չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։

Սա եկեք արձանագրենք»,- մասնավորապես, գրել է նա։

Հիշեցնենք որ, երեկ խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։ 

Միջադեպին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։

Կապանի ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ է հանդիպել  մարզպետ Հունան Պողոսյանը նշելով, որ ձերբակալվողներն անցնում են կոնկրետ քրեական գործով,  տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան։

 

  • Կիսվել: