ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Կրեմլը զսպվածության կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով

Կրեմլը զսպվածության կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով

Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետեւենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հակամարտության գոտում զոհերի հետ կապված հերթական միջադեպը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարները, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Նման պատահարները, առնվազն, չեն նպաստում խաղաղության պայմանագրին։ Բայց մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կունենա իր շարունակությունը»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և վիրավորներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: