երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը

Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղափարը՝ Արցախում ստեղծված իրավիճակի ֆոնին ստեղծել դիտորդական առաքելություն, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պեսկովի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռ կոնկրետություն չի տեսնում։

«Ոչ, մենք այստեղ դեռ որևէ կոնկրետություն չենք տեսնում, և հետո ցանկացած առաքելություն կարող է լինել միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», - ասել է նա:

Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն, նշել է Պեսկովը։

  • Կիսվել: