երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարում է այլընտրանք չունեցող: Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին։

Այս եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, հետևաբար մենք բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։

  • Կիսվել: