ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրասնոդարում հանդիպել են հայկական և ադրբեջանական համաքնի ներկայացուցիչները

Կրասնոդարում հանդիպել են հայկական և ադրբեջանական համաքնի ներկայացուցիչները

Հուլիսի 25-ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում  Ռուսաստանի հայերի միության Արմավիրի տեղական բաժանմունքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունից։

Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել միասնական կարծիքի այն մասին, որ ոչ մի դեպքում չպետք է տրվել սադրանքներին և պետք է համատեղ ուժերով պահպանել խաղաղությունն ու համերաշխությունը Արմավիրում:

Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել ամեն տեսակի սադրիչ իրավիճակները բացառելու համար ։

Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ՝ հանդիպման կազմակերպման հնարավորություն ընձեռելու համար:

  • Կիսվել: