Կոտայքի մարզում Եղվարդի փոխոստիկանապետը դեպքի վայր մեկնելիս ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Սանթուր Դուրգարյանը, իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում, վրաերթի է ենթարկել Եղվարդի բնակիչ, 8-ամյա Ժ.Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո օգնել է երեխային տեղափոխել Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Սանթուր Դուրգարյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ, դեպքի վայր մեկնելուց է եղել և վրաերթի է ենթարկել տղա երեխային:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: